Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների շարքին։

 

Անգլերեն լեզվով լույս տեսնող գիտական գրականությունում ընդունված է «միջերկրածովյան ընտանեկան տենդ» (familial Mediterranean fever) անվանումը։ Այն պայմանավորված է ընդամենը մեկ գենով։ Նորմալ պայմաններում այդ MEFV գենը պատասխանատու է բորբոքային պրոցեսների կանխման համար, իսկ չգործելու դեպքում այդ հատկությունը վերանում է կամ խիստ թուլանում, ինչի հետևանքով բորբոքումները չեն արգելակվում։ Յուրաքանչյուր գեն մարդու օրգանիզմում ներկայացված է 2 օրինակով (այդ թվում` նաև MEFV-ը), որից մեկը նա ժառանգում է հորից, իսկ մյուսը` մորից։ Եթե այդ երկու օրինակներից մեկը նորմալ լինի, անձը պարբերական հիվանդություն չի ունենա։ Միայն երբ նշված MEFV գենի և հայրական, և մայրական օրինակները փոփոխված են` մուտացիայի ենթարկված, ապա պարբերական հիվանդություն է զարգանում։ Փոփոխված գենը սերնդեսերունդ կարող է փոխանցվել և միշտ հանդիպել «առողջ» գենի հետ, սակայն հիվանդի բարեկամներից ոչ մեկը չտառապի պարբերական հիվանդությամբ։

 

Հիվանդի քույրերի և եղբայրների մոտ պարբերական հիվանդության առկայության հավանականությունը կազմում է 1։4։ Եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա երկու MEFV նորմալ գեն ունեցող անձի հետ, ապա նրանց երեխաները պարբերական հիվանդություն չեն ունենա, սակայն կկրեն հիվանդ ծնողի կողմից ժառանգած և փոփոխված` մուտացիայի ենթարկված մեկական MEFV գեն։ Իսկ եթե պարբերական հիվանդություն ունեցողը ամուսնանա առողջ անձի հետ, որն ունի MEFV-ի մեկ փոփոխված գեն, ապա երեխաների մոտ պարբերական հիվանդության ռիսկը կկազմի 1։2։ Եթե ամուսնանան պարբերական հիվանդություն ունեցող երկու անձինք, ապա բոլոր երեխաները նույնպես կունենան պարբերական հիվանդություն։ 
 
Ընդհանրապես ժառանգական հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն հայերի շրջանում պարբերական հիվանդության հաճախականությունը կազմում է մոտավորապես 1-2 տոկոս։ Հիվանդության գրեթե 15% դեպքերում այն սկսվում է ամենածանր բարդությամբ` ամիլոիդոզով։ Մնացած դեպքերում հիվանդության նոպաները կամ հոդային երևույթները տարիներ և տասնամյակներ շարունակ կրկնվում են, իսկ ամիլոիդոզը զարգանում է միայն դրանցից հետո։


Ամիլոիդոզը տարբեր հյուսվածքներում դժվար լուծվող, այսպես կոչված` ամիլոիդ* նյութի կուտակման հետ կապված հիվանդություն է։ Պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզը առաջին հերթին ախտահարում է երիկամները։ Սակայն հնարավոր է նաև աղիքների, սրտի, վահանագեղձի ու այլ գեղձերի, և ընդհանրապես ցանկացած այլ օրգանի ախտահարում, ընդ որում, նշված օրգանների ախտահարումը կարող է նախորդել երիկամայինին։


Բացի ամիլոիդոզից, պարբերական հիվանդություն ունեցողները ենթակա են ավելի վաղ սկսվող և արտահայտված աթերոսկլերոզով հիվանդանալուն, քան բնակչությունն ընդհանրապես։ Երիտասարդ տարիքում կոլխիցինով կանխարգելիչ բուժում չստացած անձինք մտնում են սրտի իշեմիկ հիվանդության, այդ թվում` սրտամկանի ինֆարկտի, ինչպես նաև ինսուլտների բարձր ռիսկի խմբի մեջ։ Նշենք, որ պարբերական հիվանդությունը նպաստում է որովայնի խոռոչում կպումների գոյացմանը, որոնց պատճառով հիվանդի օրգանիզմը հակված է լինում, այսպես կոչված` կպումնային հիվանդության, որն արտահայտվում է ժամանակ առ ժամանակ կրկնվող աղիքային անանցանելիությամբ։ Այդ, ինչպես նաև այլ պատճառներով առաջացած կպումների դեպքում կանանց 20%-ը տառապում է լրիվ, իսկ մյուս 20%-ը` մասնակի անպտղությամբ։ Նույնիսկ երբ զույգը ազատ սեռական կյանք է վարում (առանց պաշտպանվելու), կինը կարող է հղիանալ միայն մի քանի տարին մեկ անգամ։


Պարբերական հիվանդության դեպքում բարձր է նաև բորբոքային հիվանդությունների հաճախականությունը։ Ռևմատոլոգիական հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտը, համակարգային կարմիր գայլախտը, հանգուցային պանարտերիտը և այլն) պարբերական հիվանդությամբ տառապողների շրջանում հանդիպում են մի քանի անգամից մինչև մի քանի հարյուր անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչության մոտ։ Ստամոքսաաղիքային տրակտի բոլոր հիվանդությունները նույնպես պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ հանդիպում են շատ ավելի հաճախ և շատ ավելի ծանր տարբերակներով։ Դա վերաբերում է ինչպես գաստրիտներին, կոլիտներին, այնպես էլ խոցային հիվանդությանը և նույնիսկ համեմատաբար հազվադեպ հանդիպող, այսպես կոչված` աղիքների բորբոքային հիվանդություններին (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)։


Անհրաժեշտ է նշել, որ այս բոլոր բարդություններից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի կոլխիցինով պարբերական հիվանդության կանխարգելիչ բուժումը։ Արդեն սկսված բոլոր բարդությունները, հատկապես երիկամների ամիլոիդոզը, շատ ավելի դժվար է, իսկ երբեմն նույնիսկ անհնարին է բուժել` եթե սկսվում է ուշացումով։ Եվ քանի որ, ինչպես արդեն ասացի, այդ բարդությունները շատ դեպքերում կարող են լինել պարբերական հիվանդության առաջին կլինիկական արտահայտությունը, ուրեմն նպատակահարմար է, որ յուրաքանչյուր հայ որքան հնարավոր է վաղ տարիքում ենթարկվի գենետիկական քննության, որով հնարավոր կլինի բացահայտել պարբերական հիվանդության դեռևս չարտահայտված դեպքերը։ Ցավոք սրտի, այսօր հայտնի հնարավոր 100 մուտացիաներից Հայաստանում (բժշկական գենետիկայի կենտրոն) որոշվում է միայն 12-ը` առավել հաճախ հանդիպողները։ Մնացած դեպքերում տարին 2 անգամ կանոնավոր բժշկական զննումները և հետազոտությունները թույլ կտան ավելի վաղ շրջաններում հայտնաբերել պարբերական հիվանդության բարդությունները։ Նշենք, որ դա հատկապես վերաբերում է երիկամների ամիլոիդոզին, որի ժամանակ հիվանդը ոչ մի ցավ չի զգում. ուստի, եթե պարբերաբար մեզի քննություն չկատարվի, ապա ամիլոիդոզը կարող է կլինիկորեն ախտորոշվել միայն ուշ շրջանում, երբ արմատական բուժումը քիչ արդյունավետ կլինի։

 

Ինչպես արդեն ասել ենք, պարբերական հիվանդությանը (ՊՀ) բնորոշ են բազմաթիվ, երբեմն նաև ծանր բարդություններ, որոնցից կարելի է խուսափել, եթե ժամանակին սկսվի հիվանդության բուժումը` կոլխիցինի ամենօրյա կանոնավոր կանխարգելիչ կիրառմամբ: Որքան ուշ է սկսվում այն, այնքան հիվանդության բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա լինում է ավելի արտահայտված, իսկ շատ դեպքերում` նույնիսկ անդառնալի:

 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մանկական տարիքից սկսած բուժման շնորհիվ կարելի է հիվանդության հնարավոր բարդությունները կանխել այնպես, որ անձը համարյա չտարբերվի առողջներից` բացառությամբ կոլխիցինի ամենօրյա ընդունման անհրաժեշտությունից:

 

Կոլխիցինը (Արտադրվում է թաղանթով պատված հաբերի ձևով) պարբերական հիվանդության ժամանակ սկսել են կիրառել անցած դարի 60-ականների վերջից: Հրեա գիտնական Ս. Գոլդինգերն առաջինն էր, որ 1972 թ. նկարագրեց կոլխիցինի դրական ազդեցությունը պարբերական հիվանդության նոպաների վրա: Կոլխիցինաբուժության սկզբնական շրջանում դա հաստատեցին նաև մի շարք այլ հեղինակներ: Նրանք նշում էին, որ կոլխիցինի ընդունումը դադարեցնելուց հետո ՊՀ-ի նոպաները վերսկսվում են: Այդ դեղամիջոցի առաջին մասշտաբային կիրառման արդյունքները հրապարակեցին Դ. Զեմերը և համահեղինակները` 1976 թ.: 

 

Իսկական հրաշք էր բժշկագիտության մեջ, երբ պարզվեց, որ կոլխիցինը կանխում է ոչ միայն պարբերական հիվանդության նոպաները, այլև նրա ամենածանր բարդությունը՝ ամիլոիդոզը (Ամիլոիդոզը սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով օրգանների հյուսվածքների, արյունատար անոթների վրա գլոբուլինային սպիտակուցների` ամիլոիդի արտաբջջային կուտակումներից առաջացող սկլերոզի, հյուծման և օրգանների կենսագործունեությունը խաթարող ծանր, անվերադարձելի բարդություն է): Կոլխիցինի կանոնավոր օգտագործման փորձի կուտակման հետ մեկտեղ, նախ` մեկը մյուսի հետևից սկսեցին ի հայտ գալ հաղորդումներ, որոնցում հեղինակները ցույց էին տալիս դեղամիջոցի բարերար ազդեցությունն ամիլոիդոզի ընթացքի վրա, իսկ այնուհետև այդ բարդության կանխման հնարավորությունը:

 

Սկզբից հետազոտողները նշում էին, որ կոլխիցինի կանոնավոր օգտագործումը իսպառ բացառում է ամիլոիդոզի առաջացումը, սակայն հետագայում, ավելի երկարատև դիտարկումների արդյունքում, նրանք եկան այն եզրակացության, որ մոտավորապես մեկ տոկոսի մոտ այն ի վերջո զարգանում է: Պետք է նշել սակայն, որ այդ հետազոտված հիվանդները հիմնականում սեֆարդիկ (Սեֆարդները հրեաների մի մասն է, որոնք խոսում են իսպաներենին նմանվող լեզվով` սեֆարդերենով: Սերված են Պիրենեյան թերակղզում բնակվող նախնիներից և ներկայումս ապրում են Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, Փոքր Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իսրայելում) հրեաներն էին, որոնց շրջանում հիվանդության՝ ամիլոիդոզով բարդանալու հավանականությունն ավելի մեծ էր, քան՝ հայերի:

 

Ներկայումս ամբողջ աշխարհում 35 տարուց ավելի կոլխիցինաբուժություն ստացել են տասնյակհազարավոր մարդիկ, և այդ քանակակազմը չի տարբերվում ընդհանուր բնակչության քանակակազմից՝ մահվան միջին տարիքի կամ որևէ հիվանդության հավանականության առումով: Այնպես որ, մանկական տարիքից կոլխիցին ստացող հիվանդները կարող են համարվել առողջ մարդիկ, որոնք կյանքի ընթացքում պարզապես ստիպված են ամեն օր ընդունել այդ համեմատաբար անվնաս դեղը: 

 

Ներկայումս մենք որևէ հիմք չունենք շեղվելու բուժման այն սկզբունքներից, որոնցով ամբողջ աշխարհի բժիշկներն առաջնորդվել են անցած տարիների  ընթացքում:

 

Բուժումը սկսում են ամիլոիդոզը կանխող նվազագույն դեղաչափից՝ օրական 1.0 մգ կոլխիցին պարունակող հաբերի ընդունումից: Պետք է ասել, որ կա հիվանդների մի փոքր խումբ, որոնց նոպաները դադարում են նույնիսկ օրական 0.5 մգ կոլխիցին ընդունելիս, սակայն այդ դեղաչափի երկարատև օգտագործման համաշխարհային փորձը բացակայում է: Այդ դեղաչափը երկարատև օգտագործող մեր ոչ այնքան մեծ թվով հիվանդների շրջանում եղել են ամիլոիդոզով բարդացման եզակի դեպքեր, այդ իսկ պատճառով օրական կոլխիցինի 0.5 մգ դեղաչափը չի կարելի խորհուրդ տալ մշտական օգտագործման համար, ինչպես նաև միայն նոպաների նախանշանները ճնշելու նպատակով: Նախ դա քչերին է հաջողվում և այն էլ ոչ երկարատև, բացի այդ, որն ավելի կարևոր է, նման ‚բուժմամբե ամիլոիդոզի զարգացումը չի կանխվում:

 

Բուժման առաջին օրերի ընթացքում հնարավոր է լուծ առաջանա, որի արտահայտված լինելու դեպքում կարելի է մի քանի օր դեղաչափն իջեցնել 0,5 մգ-ի, այնուհետև վերադառնալ օրական 1,0 մգ-ին: Բուժման առաջին օրերի, ամիսների, երբեմն նույնիսկ տարիների ընթացքում հնարավոր են պարբերական հիվանդության աուտոիմունային բնույթի բարդությունների առաջացում (մենինգեալ` ուղեղաթաղանթի ախտահարմանը բնորոշ երևույթներ, ավշային հանգույցների մեծացում, հոդաբորբեր, անոթաբորբեր և այլն): Այնպես որ` գլխացավեր, հոդացավեր, ցան, տեսողության վատացում կամ այլ ոչ սովորական գանգատներ առաջանալու դեպքում հիվանդը որքան հնարավոր է շուտ պետք է դիմի բժշկի:

 

Եթե օրական 1,0 մգ դեղաչափի ֆոնի վրա առաջանում է պարբերական հիվանդության հերթական նոպան, այսինքն` այդ դեղաչափով նոպաները չեն կանխվում, ապա բժիշկը կարող է դեղաչափն ավելացնել` հասցնելով մինչև 1,5 մգ-ի, չսպասելով երկրորդ, երրորդ և հաջորդող նոպաներին: Մեկ նոպան արդեն բավական է, որ հիվանդն ընդմիշտ մոռանա այն դեղաչափը, որի ֆոնի վրա առաջացել է այդ նոպան և բժշկի խորհրդով անցնի ավելի բարձր դեղաչափի ընդունման, իսկ եթե այն կրկնվի, ապա հաջորդ նոպաները կանխելու համար բժիշկը խորհուրդ կտա առաջին իսկ նոպայից հետո անցնել օրական 2,0 մգ կոլխիցինի ընդունման: 

 

Պետք է ասել, որ հայկական քանակակազմում չափազանց հազվադեպ են հանդիպում օրական 2,0 մգ դեղաչափի ֆոնի վրա նոպաներ ունեցող հիվանդներ, այն դեպքում, երբ սեֆարդիկ հրեաների 1/3-ի մոտ նոպաները կարող են դիտվել նաև այդ առավելագույն դեղաչափի պայմաններում, սակայն նրանց շրջանում կոլխիցինի այդ դեղաչափերի կիրառման պայմաններում նկատվել են ամիլոիդոզի եզակի դեպքեր:

 

Համաշխարհային մասշտաբով օրական 2,5 մգ դեղաչափի երկարատև կիրառման փորձը շատ քիչ է, ուստի կոլխիցինի օրական 2 մգ դեղաչափին ‚չպատասխանողե հիվանդների շրջանում ավելի բարձր դեղաչափերի կիրառումը կարող է լինել բացառիկ դեպքերում` բժշկի դիտարկման ներքո, քանի որ օրական 2,5 և նույնիսկ 3,0 մգ դեղաչափի ֆոնի վրա որոշ դեպքերում կարող են նկատվել թունավորման երևույթներ: Սա ստիպում է նորից վերադառնալ օրական 2.0 մգ դեղաչափին:

 

Իհարկե, կոլխիցինաբուժության բոլոր հիմնահարցերը դեռևս լուծված չեն և նշված պարզունակ սխեման ոչ բոլոր դեպքերում է ճիշտ: Այս խնդրին կանդրադառնանք հաջորդ հոդվածում:

 

(շարունակելի)

Հեղինակ. Ալեքսանդր ԱՅՎԱԶՅԱՆ. բ.գ.դ., Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ թերապիայի N2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ‚Մուրացանե համալսարանական հիվանդանոցի թերապիայի կլինիկայի ղեկավար
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1, 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

armine

19.12.2014

hargeli bjishk es unem ervanyan hivandutun isk amusins voch na aroxje arajin erexayics heto shat shut hxiacelem sakayn yndhatel em hxiutyns arden 4 tari e ancel sakayn chem hxianum da karoxe kap unenal im hivandutya het

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի Աստղիկ, Գոհար, АННА , П, ստորև հղում է, որի օգնությամբ կգտնեք ք օգտակար տեղեկատվություն.

https://www.labnauka.ru/analysis/periodicheskaya-bolezn-gen-mefv

АННА , П

27.11.2014

Hargeli bzishk..Erexas 6 tarekan 1 գենի մուտացիա, հետերոզիգոտ ձևով, М694V .....Da vtangavore

SONA

14.11.2014

MI HARC BJISHK JAN EREVANYAN HIVANDUTYUN@ JARANGAKANA CHE

Գայանե

07.11.2014

4 տարեկան երեխայի մոտ հայնաբերվել է մեկ մուտացիա հետերոզիգոտ ձևով, խնդրում եմ ասել մեռ հաջորդ քայլերը, նա ունի նաև սուր տոնզիլիտ, սրանք կարող են իրար հետ կապ ունենալ

Գոհար

05.11.2014

Հարգելի բժիշկ 5 տարեկան երեխայի մոտ հայտնաբերվել է մեկ մուտացիա հետերոզիգոտ, խնդրում մեկնաբանեք և խորհուրդ տաք մեր հետագա քայլերը: Կնախավ ՝շնորհակալություն

Աստղիկ

04.11.2014

Հարգելի բժիշկ 5 տարեկաան երեխայի մոտ հայտնաբերվել է մեկ մուտացիա հետերոզիգոտ ձեվով V726A .Խնդրում եմ ասեք դա ինչ է նշանակում

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի ARMINE, խորհուրդ ենք տալիս կարդալ հոդվածը, որի հղումը ներկայացնում ենք ստորև.

www.med-practic.com/arm/145/789/article.more.html

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Hripsime, խնդիրը նրանում է, որ եթե և դուք և Ձեր ամուսինը հիվանդ եք և երեխան էլ ծնվել է հիվանդ, ապա ըստ գենետիկական վերլուծությա,ն Ձեզ ճիշտ են ասել 100% հավանականությամբ Ձեր երեխաները կծնվեն հիվանդ: Իսկ եթե դուք և Ձեր ամուսինը կամ ձեզանից մեկը լիներ միայն գենի կրող, ապա սկսած 25-50% հավանականությամբ սերնդում կլինեին և հիվանդ երեխաներ և գենի կրողներ:

ARMINE

02.10.2014

HARGELI BJISHK XNDRUM EM ASEQ EREVANYAN HIVANDUCYAN AXTANISHNER@ ,

Hripsime

24.09.2014

Hargeli bzishk..27 tarekanem unem erevanyan hivandutyun,cavok uni naev amusins,hetevabar naev erexas 2 MV mutacyayov,vor@ gomozigot cevn e,bzishkneri vomanc aselov im bolor erexanneri mot cavok 100 tokos klini hivandutyun@,vomank asumen 50 50 haraberakanutyamb,xndrumem arcagankel,@st cez kani tokos unem havanakanutyun aroxj balikner unenanlu hetagayum,.shnorhakalem naxaps.

Մեդ-Պրակտիկ

10.08.2014

Հարգելի Varduhi, այո հնարավոր է: Հատուկ մեթոդով վերցվում է  ամնիոտիկ հեղուկը կամ խորիոնի թավիկներից կտորներ և գենետիկական հետազոտությամբ պարզվում է՝ արդյո՞ք երեխան մուտացիա ունի, թե՝ ոչ: Բացի այդ, 30  տարին լրացած բոլոր կանանց հղիության վաղ ժամկետներում որոշվում է α-ֆետոպրոտեին ֆերմենտը, որի քանակությունը Դաունի համախտանիշի դեպքում, որպես կանոն, բարձր է լինում: 

Մեդ-Պրակտիկ

10.08.2014

Հարգելի Varduhi, այո հնարավոր է: Հատուկ մեթոդով վերցվում է  ամնիոտիկ հեղուկը կամ էլ խորիոնի թավիկներից կտորներ և գենետիկական հետազոտությամբ պարզվում է արդյոք երեխան մուտացիա ունի թե ոչ: Բացի այդ 30  տարին լրացաց բոլոր կանանց հղիության վաղ ժամկետներում որոշվում է -ֆետոպրոտեին ֆերմենտը, որի քանակությունը  դաունի համախտանիշի դեպքում, որպես կանոն բարձր է լինում: 

Varduhi

07.08.2014

Շնորհակալություն պատասխանի համար: Հարգելի բժիշկներ, իսկ ներարգանդային կյանքում հնարավոր է կանխորոշել երեխան ունի մուտացիայի ենթարկված գեն, թե ոչ??

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի Varduhi, կոլխիցինի դոզան ճիշտ էնշանակված, իսկ միզուղիների բորբքման համար հակաբիոտիկներ են անհրաժեշտ: Ձեր մանկաբույժը կորոշի երեխային ինչ հակաբիոտիկ նշանակել: 

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Stella, դա նշանակում է, որ հիվանդը դոմինանտ հետերոզիգոտ գենի կրող է: Ինչն անխուսփելիորեն  փոխանցվելու է սերնդից սերունդ և չի բացառվում, որ մի սերնդում գենի մուտացիան դրսևորվի ռեցեսիվ հոմոզիգոտ ձևով:  

Varduhi

02.08.2014

2 tarekan erexai mot hajtnabervele 1 գենի մուտացիա, հետերոզիգոտ ձևով, М694V, xmume kolxicin amen or 0,5 chapabajnov, erbemn unenume mizurineri borboqum, djvaramizutun, inch xorurd ktaiq...kanxav chnorakalutun

Stella

28.07.2014

Շնորհակալ եմ արձագանքի համար: Այո, խոսքը պարբերական հիվանդության մասին է: Անալիզի պատասխանում նշված ե հետևյալը. <1 գենի մուտացիա, հետերոզիգոտ ձևով, М694V-L>

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգելի Stella, խոսքը պարբերական հիվանդությա՞ն մասին է: Ո՞ր  գեենն է հետերոզիգոտ  մուտացիայի ենթարկված:

Stella

19.07.2014

Հարգելի Բժիշկ, 7-ամյա երեխայի մոտ հայտնաբերվել է 1 գենի մուտացիա՝ հետերոդիկոտ ձևով, М641(6), Երեք բժիշկներ տարբեր բաներ են ասում. որ դա այնպիսի մուտացիա է, որ հանդիպում է բոլոր հայերի մոտ, որ կարելի է ոչինչ չձեռնարկել և որ սա ամենաբարդ ձևն է հիվանդության... Խնդրում եմ, կասեք, արդյոք սա շատ վտանգավոր է?

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Anna, ցավալի է, որ Ձեր մոտ պարբերական հիվանդություն է հայտնաբերվել և գենետիկական հետազոտություններն էլ հաստատել են ախտորոշումը: Նշեմ, որ կախված է նրանից, թե գենն ինչպես իրեն կդրսևորի` խոսքը վերաբերում է գեների փոխներգործությանը: Ձեր եղբորից, բնակակաբար, Ձեր երեխային հիվանդությունը չի փոխանցվի: Միանշանակ դուք եք Ձեր երեխային տվյալ գենի փոխանցողը: Ձեր ապագա երեխան կարող է ծնվել առողջ, բայց լինել գենի կրողը, և պարբերական հիվանդությունը նրա սերնդում հնարավոր է դրսևորվի:  

anna

26.06.2014

es 22 tarekanem im mot haytnabervele parberakan hivandutyun,bayc inc aselen vor im mot mi gena im erexanerin chi poxancvi,im expayr@ nuynpes uni ays hivandutyun@ hnaravor@ nranic ancni im erexanerin?

Կարդացեք նաև

Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Աուտոիմուն հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...

 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com
 Համակարգային հիվանդություններ. հարցազրույց ռևմատոլոգ Վահան Մուկուչյանի հետ. nairimed.com

Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:


Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...

Բժշկի ընդունարանում
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին
Ո՞ր նախանշաններն են խոսում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին

Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է  շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները  պարբերաբար կրկնվում  են,  սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...

Բժշկի ընդունարանում
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Արթրոզների և արթրիտների տարբերությունը. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:

Ռևմատոիդ  արթրիտը  աուտոիմուն  ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...

Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com
Պոդագրա. հաճախ տրվող հարցերին պատասխանում է ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյանը. izmirlianmedicalcenter.com

Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...

Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Մանկական հիվանդություններ
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պսորիազ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է պսորիազը:

Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...

Մաշկաբանություն
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am
Ռեւմատոլոգիական հիվանդություններ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...

Բժշկի ընդունարանում
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:

Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...

Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...

Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com

Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում  են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ